ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 23.10.2018 Հոկտեմբերի 19-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի ունեցավ ուսանողական խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Նիստին ներկա էին Ճարտարապետաշինարարական, Տեխնոլոգիական և Գյուղատնտեսական ֆակուլտետների ուսխորհրդի անդամներ: Ձայների բացարձակ մեծամասնությամբ բուհի ուսխորհրդի նախագահ ընտրվեց Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Արամ Հարությունյանը: Ուսխորհրդի նորընտիր նախագահը ողջունելով ներկաներին՝ իր խոսքում նշեց, որ ուսանողական խորհուրդները ծառայում են քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը Արցախում: Կարևորելով ուսանողական կառույցների գործունեությունը` Արամ Հարությունյանն ընդգծեց, որ ուսանողական խորհրդի նախագահն ամենօրյա աշխատանքով պետք է նպաստի բուհի ուսումնակրթական գործընթացին: Ուսխորհրդի նախագահը հավելեց, որ իր գործունեության շրջանակում ՈՒԽ-ն մշտապես պաշտպանելու է ուսանողների շահերն ու իրավունքները` փորձելով իր շարքերը ներգրավել հնարավորինս շատ ուսանողների: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related