ԱՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՍԵՅՐԱՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ 23.10.2018 2018թ. հոկտեմբերի 16-ին գյուղատնտեսության օրվա առթիվ ԱՀ Գյուղնախարարություն էին հրավիրվել գյուղատնտեսության բնագավառի մի խումբ աշխատողներ: Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն անդրադառնալով հոկտեմբերի 14-ին կայացած գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին՝ իր դրվատանքի խոսքն ասաց կազմակերպված միջոցառումը պատշաճ մակարդակով անցակցնելու համար, որում ներկայացված էին Արցախի բնաշխարհում արտադրվող գյուղատնտեսական մթերքների լայն տեսականի, դա համարելով հանրապետության գյուղատնտեսական բնագավառի աշխատողների համառ աշխատանքի արդյունք, ինչը դրական արձագանք գտավ հասարակության կողմից: Գյուղատնտեսության զարգացմանն ունեցած բեղմնավոր աշխատանքի և մատուցած ծառայությունների համար ոլորտի 12 երախտավորներ արժանացան նախարարության բարձրագույն պարգևին՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալի: Պարգևին արժանացավ նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Շահնազարյանը: Բարձր գնահատելով պարգևատրվածների ավանդը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում, նախարար Միրզոյանը խնդրեց նրանց ակտիվություն և նախաձեռնություն ցուցաբերել հանրապետության առաջ ծառացած խնդիրների իրականացման համար: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related