ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆՌԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ 21.10.2018 Հոկտեմբերի 21-ին Մարտունի քաղաքում կազմակերպվել է Նռան փառատոն, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը` իր տաղավարում ներկայացնելով բնական հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, բազմապիսի չրերի տեսականի: Նռան փառատոնին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կատարել է նռան օրհնության արարողություն: Փառատոնին ներկայացել են շուրջ 90 տաղավարներ, որտեղ իրենց արտադրանքներն են ներկայացրել Արցախում նռան մշակմամբ զբաղվող կազմակերպություններ, գործարարներ, մենատնտեսներ: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տաղավար են այցելել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, այլ պաշտոնատար անձինք, հանրապետության տարբեր բնակավայրերի բնակիչներ, հյուրեր: Փառատոնը ուղեկցվել է Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի, Շահումյանի և Շուշիի շրջանային համույթների մշակութային կատարումներով: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related