ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ԲԵՐՔԻ ՏՈՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

43878838_459589847864725_8958505720152588288_n

Արդեն ավանդույթ դարձած հոկտեմբերի երկրորդ կիրակին Ստեփանակերտում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր, որի կապակցությամբ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է «Բերքի տոն»։

Տոնին ընդառաջ քաղաքի գլխավոր հրապարակում եռուզեռ էր. տեղադրվում էին սեղաններ, տաղավարներ, զարդարվում էր բեմահարթակը։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 8-ին կայացած Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված ամենամյա «Բերքի տոն»-ին մասնակցել է նաև Շուշիի44086270_1260525430755593_5744709673991274496_n տեխնոլոգիական համալսարանը` հանդես գալով կրեատիվ տաղավարով: 

Տոնավաճառում ներկայացված բերքն ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Բերքի տոն»-ին ներկայացվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտադրանքը. օրգանիկ ծագում ունեցող տարբեր քսուքներ, եթերայուղեր, ինչպես նաև պահածոներ, հյութեր, կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ, բազմապիսի չրերի տեսականի: 

Բուհի տաղավար են այցելել և ծանոթացել ներկայացված արտադրանքին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ նախագահի խորհրդական, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, այլ պաշտոնատար անձինք, մտավորականներ, քաղաքացիներ:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը բուհի ղեկավարությանը հանձնարարել է շուտափույթ լուծել համալսարանի կողմից արտադրվող քսուքների և եթերայուղերի փաթեթավորման, դրանց մասին տեղեկատվության ապահովման և սերտիֆիկացման հարցերը: Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաստիացրել է երկրի նախագահին, որ ամենասեղմ ժամկետներում կլուծեն այդ խնդիրը:

Տոնավաճառը շարունակվեց մինչև երեկո՝ ուղեկցվելով մշակութային միջոցառումներով, երգ ու պարով` ուրախության և հիացմունքի բազմաթիվ պահեր պարգևելով ներկաներին:

44023057_1891005384321758_6536906229845852160_n44026438_294049344761856_1542193322859167744_n