ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ‹‹ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ‹‹ԽՆԱՊԱՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԱՅԱՆ›› ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

43574662_1199819446839111_8571862932986527744_n

Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման, ուսանողների տեսական և պրակտիկ գիտելիքների կապի ամրապնդման, գործնական հմտությունների զարգացման 43580148_246664352669513_7781654831025881088_nնպատակով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ այսուհետ ‹‹Անասնաբուժություն›› մասնագիտության ուսանողների ուսուցման գործընթացը հիմնականում կիրականացվի ‹‹Խնապատի տոհմային կայան›› ընկերությունում:

Ուսուցման գործընթացի կազմակերպման համար ֆերմայի տարածքում առանձնացվել է լսարան՝ կահավորված համապատասխան քանակի նստարաններով, գրատախտակով:

Անասնաշենքեր մուտք գործելու համար, ելնելով անասնաբուժական նորմերի պահանջներից, ձեռք է բերվել համապատասխան արտահագուստ (խալաթներ, կոշիկներ), հանդերձարանի համար կահույք: Ֆերմայի տնօրինության ջանքերով ստեղծվել են ուսանողների սան. հիգիենիկ պահանջները բավարարող պայմաններ:

43434720_2177040939288919_2198431567972401152_n43509318_1978458058881974_2984859475942309888_n