ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԷՐ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՄԱԿԱՐՅԱՆԸ

20180926_151557

20180926_151329Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապարաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 26-27-ը բուհ է այցելել ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» ներկայացուցիչ Անուշավան Մակարյանը:

Մասնագիտությամբ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Մակարյանը ղեկավարում է Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժինը, որը կազմակերպում է Հայաստանի տարածքում գործող ուսումնական հաստատությունների հավատարմագրումը:

Ա. Մակարյանի մասնակցությամբ կայացավ հանդիպումներ համալսարանի ուսանողների, դասախոսների, ամբիոնի վարիչների և 20180926_151420ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Հանդիպման շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ` նվիրված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին: