ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Սեպտեմբերի 18-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել  «Arm Sec» հիմնադրամի տնօրեն, տեղեկատվական անվտանգության փորձագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Սամվել Մարտիրոսյանը և դասախոսությամբ հանդես եկել համալսարանի ուսանողների համար:

Բանախոսը մասնավորապես խոսել է մի շարք կայքահենային (հաքերային) խմբավորումների հարձակումների մասին, ինչպես Հայաստանի և Արցախի, այնպես էլ տարբեր պետությունների նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական կայքերի դեմ և բերել բազմաթիվ օրինակներ:

Սամվել Մարտիրոսյանն ընդգծել է, որ պետք է զգուշություն ցուցաբերել համացանցից օգտվելիս, և չընկնել կայքահենների ծուղակը, քանի որ դա նաև ազգային անվտանգության հարց է:

Դասախոսության ընթացքում Սամվել Մարտիրոսյանն ուսանողներին է ներկայացրել համացանցի արդյունավետ կիրառման հնարավորությունները, այն համակաչգչային ծրագրերը, որոնք առավել անվտանգ են ու պաշտպանունակ կայքահենային հարձակումներից: Բանախոսը պատասխանել է ուսանողներին հուզող հարցերին: