ԱՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր համալսարան են այցելել ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Սասուն Աթալյանը, սննդի անվտանգության և որակի օպերատիվ վերահսկողության տեսչության տեսուչ Անուշ Ջավադյանը, բուսասանիտարիայի տեսչության տեսուչ Մասիս Զարգարյանը, անասնաբուժության տեսչության պետ Կառլեն Ասրյանը:

Հանդիպմանը մասնակցել են դասախոսներ, ուսանողներ:

Ս. Աթալյանն իր խոսքում նշել է, որ այցը ճանաչողական բնույթ ունի և հասարակության շրջանում սննդամթերքի անվտանգության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում է ակնկալում:

Այնուհետև գյուղոլորտի ներկայացուցիչներն անդրադարձել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են վաճառողի կողմից սննդի սպառումը, արտադրողի կողմից ապրանքների մասին ճշգրիտ տեղեկատվությունը, սննդամթերքի բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության, հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումների, սննդամթերքի արդյունավետ օգտագործման կանոնների և պայմանների, ինչպես նաև սպառողների իրավունքների մասին հարցերը:

Ցուցադրվել են տեսանյութեր սննդամթերքի անվտանգության կանոնների վերաբերյալ:

ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ իրենց համագործակցությունը համալսարանի հետ կլինի շարունակական:

20180918_12043620180918_121943