ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է մրցույթ անասնաբուժության և անասնաբուծության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար:

Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող և առնվազն 5 տարի գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող անձինք, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում ունեն հրատարակած առնվազն 5 գիտական կամ գիտամեթոդական աշխատանք:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ռեկտորի անունով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • համառոտ ինքնակենսագրություն,
  • գիտական (որակավորման) աստիճանը և (կամ) գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
  • փաստաթղթեր պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

Փաստաթղթերն ընդունվում են  մինչև ս.թ. մարտի 2-ը, Շուշիի Աշոտ Բեկորի 4 հասցեով:

Շուշիի տեխնոլոգիական համալսարան