ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՇԽԱՆԱՁՈՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունվարի 15-20-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ընթացան դասախոսություններ «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ համալսարանի ՄՄԿԾ-ի «Գյուղմեքենայացում» մասնագիտության խմբի առաջին կուրսի ուսանողների համար, որը ձևավորվել է Քաշաթաղի շրջանի գյուղ Իշխանաձորում:

Սա հատուկ  քաղաքականություն է, որը  նպատակ ունի լիարժեք ուսման որակ ապահովել հեռավոր շրջաններից համալսարանում սովորող ուսանողների համար, որպեսզի ստացված գիտելիքները նրանք կիրառեն տեղում:

Համալսարանն այս հնարավորությունն ընձեռում է նաև, քանի որ տեղում չունեն համապատասխան մասնագետներ:

Բուհն ապահովում է ուսանողներին անվճար տրանսպորտով և կացարանով:  Ավելացնենք նաև, որ  ուսանողներին տրվում է անվճար սնունդ Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում: