ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՅԼ ԱՆՁԻՆՔ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դեկտեմբերի 16-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարան են այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, այլ բարձրաստիճան անձինք:

Ռեկտոր Հ. Թոքմաջյանը հյուրերին է ներկայացրել բուհի գործունեությանն առնչվող մի շարք ծրագրեր:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել բուհում գործող հետազոտական և ուսումնական լաբորատորիաների աշխատանքներին: Նրան ներկայացվել է բնական միջոցներից ստեղծվող տարբեր եթերայուղերի, բալասանների, այլ արտադրատեսակների փորձարարական նմուշներ, տրվել են մասնագիտական պարզաբանումներ: Վարչապետն առաջարկել է հնարավորինս շուտ կոմերցիալիզացնել իրականացվող աշխատանքները և փորձարարական արտադրանքի համար փնտրել համապատասխան շուկաներ:

DSCF0955DSCF0978

DSCF0900

DSCF0981

DSCF0960