ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ ԶԵԿՈՒՑՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՈՒՍԱՆՈՂ

Լեհաստանի Չեստոխովա քաղաքում դեկտեմբերի 6-8-ը կայացել է «Օպտիմալացված էներգիայի պոտենցիալի ստացումը» խորագրով 14-րդ գիտատեխնիկական կոնֆերանսը, որին մասնակցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը:     

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները ներկայացրել են «Լեռնային և նախալեռնային գոտիններում մշակաբույսերի ոռոգման կայուն կառավարման էներգախնայողական համակարգի մշակման մասին», «Հեղեղատուների հոսանքի կառավարման նոր դիզայնի սարքավորման հետազոտության արդյունքները», «Գետահունի մեանդրային տարածքների ոլորանների պարամետրերի որոշման մասին» գիտական զեկուցումները և արժանացել բարձր գնահատականների: Մագիստրանտներ Գևորգ Զաքարյանը և Հայկ Մնացականյանն իրենց զեկուցումները ներկայացրել են անգլերեն լեզվով:

Գիտատեխնիկական կոնֆերանսին մասնակցել են 9 երկրի ներկայացուցիչ՝ 15 համալսարաններից:

_DSC0162_DSC0432_DSC0085