ԳԱՅԱՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ ԳՐՔԵՐ Է ՆՎԻՐԵԼ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

FB_IMG_1510592729020Նոյեմբերի 13-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել «ԱՐՏ PR» ընկերության հիմնադիր, լրագրող Գայանե Դավթյանը: Ընկերության հիմնադիր Գ. Դավթյանը համալսարանին է նվիրաբերել իր հեղանակած «Իմ Շուշի» խորագրով պատկերագրքերը, որտեղ ներկայացված են լուսանկարիչներ՝ Ռուբեն Մանգասարյանի, Հակոբ Բերբերյանի, Մաքս Սիվասլյանի, Հակոբ Պողոսյանի, Մուշեղ Գասպարյանի և Վահագն Գրիգորյանի աշխատանքները:

            «Իմ Շուշի» պատկերագրքի ստեղծման գաղափարը, ինչպես նշել է հեղինակը, պատահական չի ծնվել: Այն հրատարակվել է Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ, որի վաճառքից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է Շուշիի կերպարվեստի թանգարանին կից գործող՝ Դեկորատիվ արվեստի ստուդիային:

            «Սա մի արար է, որով մեր խոնհարումն ենք բերում քաղաքի ազատագրման համար մարտնչված հերոսներին, վերստին թարմացնում այն հաղթական էջը, որով դեռ սերունդներ են կրթվելու ու դաստիարակվելու»,-ընդգծեց հեղինակը:

            Նա նաև հույս հայտնեց, որ պատկերագրքում զետեղված լուսանկարները, հայրենիքից դուրս իրենց բախտը որոնող շատ արցախցիների համար տուն դառնալու շարժառիթ կհանդիսանան, շուշեցիների ժառանգները կվերդառնան այն հող ու ջրին, որտեղ ամեն բան կա՝ իրենց պապերի երազած Շուշին կառուցելու համար:

            Պատկերագրքում տեղ գտած վավերագրական ու գեղարվեստական լուսանկարների առանցքում Շուշին է ու Շուշիի հաղթանակը՝ 1992 թվականից մինչև մեր օրերը, որոնց մեծ մասը հրապարակվում են առաջին անգամ: