ԱՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոյեմբերի 2-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարան են այցելել  ԱՀ գյուղատնտեսության նախարար ԺիրայրIMG_20171102_114822 Միրզոյանը և ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։  Նրանք ծանոթացել են բուհում իրականացվող հետազոտական աշխատանքներին, հանդիպում են ունեցել ուսումնագիտական լաբորատորիաների աշխատակիցների հետ: Նրանց ներկայացվել է բնական միջոցներից ստեղծվող տարբեր քսուքների և բալասանների փորձարարական նմուշները, տրվել են մասնագիտական պարզաբանումներ:

Այցի ընթացքում Ժ. Միրզոյանը և Ա. Բեգլարյանը ծանոթացել են նաև գետնանուշի և այլ մշակաբույսերի փորձարարական արտադրության արդյունքներին, ինչպես նաև իրականացվող պահածոյացման նոր տեխնոլոգիաներին: Բուհի ղեկավարության հետ նրանք քննարկել են արտադրության ընդլայնման և ստացված արտադրանքի առևտրայնացման հետ կապված հարցեր: