«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐՆ ՈՒ ՍԱՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

22853404_1689946534411558_288107519791253975_n«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժների և սաների խումբը ացելեցին Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը համալսարանի Բնագիտական տեխնոլոգիաների և ուսումնափորձարարական լաբորատորիայում փորձուսուցում անցնելու նպատակով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում բացվել է նոր Բնագիտական բաժին, որի սաներն ու մանկավարժները մասնագիտական փորձուսուցումն անցնելով Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ ծանոթանում են ընդհանուր լաբորատոր աշխատանքներին, ինչպես նաև փորձում են իրենց մասնակցությունն ունենալ մասնագիտական աշխատանքներին: Համալսարանի Բնագիտական տեխնոլոգիաների և ուսումնափորձարարական լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանը նրանց համար ներկայացրեց «Բնական նյութերի ստացման, կիրառության, բնական միջոցներից ս22886088_1689947187744826_1500524842953625409_nտեղծված տարբեր դեղամիջոցներ» թեմայով դասախոսությունը, որի ընթացքում ծանոթացան պահածոյացման տեխնոլոգիաներին և որոշ պահածոների ու հյութերի արտադրությանը: Լաբորատորիայի ղեկավարը փորձուսուցման շրջանակներում կրթահամալիրի սաներին և մանկավարժներին ներկայացրեց նաև վայրի բույսերի ուսումնասիրության, նրանց օգտագործման, կիրառման, նրանցից պարզ դեղամիջոցների ստացման եղանակները:

Համալսարանի Բնագիտական տեխնոլոգիաների և ուսումնափորձարարական լաբորատորիայի ղեկավար Գ. Ներսիսյանը խոսելով կրթահամալիրում գործող նոր Բնագիտական բաժնի մասին, ընդգծեց, որ փորձուսուցման շրջանակներում սաներն ու մանկավարժները ստանում են պրակտիկ գիտելիքներ՝ համատեղելով նաև տեսականը:

«Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ղեկավարությունը իր հաստատուն քայլերով փորձում է վերականգնել Շուշիի երբեմնի փառքը որպես գիտական և մշակութային կենտրոն:  Այս մասին է վկայում մեր համագործակցությունները, մասնավորապես Մեղվաբույծների ասոցիացիայի հետ կնքված պայմանագիրը, որոնց համար ստեղծվել են 4 մեղվաբուժական դեղամիջոցներ»,- իր խոսքում նշեց Գագիկ Ներսիսյանը:

Ծրագրի շրջանակներում կրթահամալիրի դասավանդողներն ու սաները ծանոթացել են բուհում գործող լաբորատորիաների աշխատանքներին, եղել՝ գրադարանում: