ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐ ԱԼԵՔ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օգոստոսի 2-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հյուրընկալվեց ԱՄՆ-ի Համահայկական առևտրային պալատի ցանցի խորհրդի անդամ, Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի բաժնետերերի խորհրդի նախագահ, բարերար Ալեք Բաղդասարյանը:

IMG_20170802_101346Ա. Բաղդասարյանը ծանոթացավ բուհում գործող լաբորատորիաներին, համակարգչային և ճարտարապետաշինարարական ֆակուլտետի համար նախատեսված դասասենյակներին, գրադարանին:

Բարերարը ծանոթանալով համալսարանի ժամանակակից կրթության մեթոդներին, նշեց, որ ուրախ է և տպավորված համալսարանի ձեռքբերումներով, գործունեությամբ ու զարգացման հեռանկարներով:

Ա. Բաղդասարյանը հետաքրքրվեց համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,IMG_20170802_101159 «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտությունների ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով և խոստացավ հնարավորինս աջակցել այդ մասնագիտությունների ուսումնական գործընթացին ու այդ ոլորտի շնորհաշատ ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրելուն:

Մեծարգո հյուրը խոստացավ այցելել համալսարան նաև սեպտեմբերին և հստակեցնել աջակցության շրջանակները:

Նշենք, որ Ա. Բաղդասարյանը 1999 թվականին հիմնել է համակարգչային ծրագրավորմամբ զբաղվող ընկերություն Երևանում, որտեղ իրականացվել են ամերիկյան բազմաթիվ ընկերությունների պատվերներ: 2015թ. մայիսին Ալեք Բաղդասարյանը ընտրվել է Համահայկական առևտրի ցանցի նախագահ: Այս կազմակերպության նպատակն է եղել խթանել Հայաստանի և Սփյուռքի միջև տնտեսական հարաբերություններն ու տարբեր երկրների հայ գործարարների միջև գործարար կապերը:

Ալեք Բաղդասարյանը, միաժամանակ ներգրավված է կրթական միություններում և բարեգործական նախաձեռնություններում, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի և Արցախի զարգացմանը: