ՏԵԽ. ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուդոլֆ Իսրայելյանի մասնակցությամբ ս.թ. հուլիսի 3-ից 15-ը Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում անցկացվեցին քաղաքացիական ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացներ:

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը համալսարանին ուղղված իր գրության մեջ նշել է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը բարձր է գնահատում Ռ. Իսրայելյանի մասնակցությամբ քաղաքացիական ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացների պատշաճ մակարդակով անցկացումը:

Քաղծառայողների նախագահը հույս է հայտնել, որ երկուստեք համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: