ԱԶՆՎԱՄՈՐՈՒՑ ԿՈՆՖԻՏՅՈՒՐԻ ԵՎ ԼՈԼԻԿԻՑ ՀՅՈՒԹԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ընթանում են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի ուսումնափորձարարական տեղամասից ստացված ազնվամորուց տարբեր եղանակներով կոնֆիտյուրների պատրաստման աշխատանքները՝ համակցելով շաքարի, մեղրի և գետնանուշի հետ:

Զուգահեռաբար ընթանում են նաև լոլիկից հյութի պատրաստման աշխատանքներ:

Համալսարանի բնական տեխնոլոգիաների և ուսումնափորձարարական լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանը նշեց, որ կատարվող աշխատանքների նպատակը նոր տեսակի պահածոներ ունենալն է, այդ թվում՝ մուրաբաներ, անուշեղեններ: Հետագայում կատարվելու են դրանց բիոքիմիական ուսումնասիրություններն ըստ պահպանման ժամկետների, օգտակար նյութերի՝ վիտամին C-ի և այլ վիտամինային կոմպլեքսների քանակական բաղադրությունների: