ՀՀ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է…

title_hy

ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը 2017թ. փետրվարի 16-ին 3080A համարի տակ գրանցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից 31.10.2016թ. ներկայացված “Համակցված ազդեցության քսուք” գյուտը: Հեղինակային խումբը ղեկավարել է համալսարանի բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Գագիկ Ներսիսյանը: 

Գյուտը վերաբերվում է բժշկության բնագավառին, մասնավորապես` 5 հակավարակային և հյուսվածքների վերականգնումը և աճը խթանող քսուքներին: Գյուտի խնդիրն է ապահովել մաշկի լիարժեք սնուցումը, հարթեցումը վերականգնումն ու առաձգականության կարգավորումը։ Ամոքիչ սպեղանին, որը պարունակում է չիչխանի յուղ, մեղրամոմ և ակնամոմ, սպերմացետ, ձիթապտղի յուղ և կակաոյի յուղ։ Այն իր բաղադրության շնորհիվ ունի կոսմետիկական և 5 բուժական հատկություններ, հատկապես այրվածքների ու վերքերի բուժման համար, նկատի ունենալով, որ ակնամոմն ունի ուժեղ բակտերիցիդ, հակաբիոտիկ, հակաբակտերիալ, հակաբորբոքիչ հատկություններ, Չիչխանի յուղն իրենից ներկայացնում է բետա-կարոտիններ, վիտամիններ, նախավիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկի համար, կակաոյի յուղը մեծացնում է մաշկի թափանցելիությունը, դրանով իսկ նպաստելով մյուս բաղադրանյութերի անցումը, ինչն ապահովում է սպեղանու արդյունավետության բարձրացումը, սպերմացետը նպաստում է մյուս բաղադրանյութերի անցումը դեպի մաշկ և ենթամաշկ, մեղրամոմը և ձիթապտղի յուղն ապահովում են վերը թվարկած բաղադրանյութերի կապակցումը։

Կամավորների վրա սպեղանու օգտագործման արդյունքների ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ սպեղանին արդյունավետ միջոց է ինչպես հիվանդների այրվածքների տեղային բուժման համար, այնպես էլ կոսմետիկական նպատակներով՝ մաշկի սնուցման, այն ավելի հարթ դարձնելու, վերականգնելու և դրա առաձգականությունը կարգավորելու համար։ Հաստատվել է այն հանգամանքը, որ սպեղանին հիվանդների և կոսմետիկական նպատակներով օգտագործող մարդկանց վրա կողմնակի ազդեցություն չի թողնում, չի առաջացնում թունավորման կամ ալերգիկ երևույթներ։

Սպեղանին կարող է կիրառվել ինչպես բաց, այնպես էլ փակ եղանակներով, օգտագործելով փոխարինվող վիրակապեր։ 

Համապատասխան սերտիֆիկացում անցնելուց հետո Շուշիի տեխնոլոգական համալսարանի մասնագետների կողմից ստացված քսուքը մուտք կգործի շուկա: