ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ 03.12.2016 Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գրադարանին նվիրեց երկու գիրք՝ «Արցախի կանայք և տղամարդիկ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները թվերով, 2009-2015» վիճակագրական ժողովածուն: «Արցախի կանայք և տղամարդիկ» գրքում ներկայացված են՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների հիմնահարցերը, իրավահավասարությունն ու հավասար հնարավորություններն ապահովող միջազգային և ազգային գործիքները, սեռային բաշխմամբ վիճակագրության անհրաժեշտությունը:«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները թվերով, 2009-2015» վիճակագրական ժողովածուն հանդիսանում է հանրապետության շրջանների կտրվածքով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը առավել ամբողջական արտացոլող հրապարակում և նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար, ովքեր կարիք ունեն տնտեսության մասին մանրամասն ու հանգամանալից վիճակագրական տեղեկատվության: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related