Շուշիում կգործի բնական տեխնոլոգիաների լաբորատորիա

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կգործի բնական տեխնոլոգիաների լաբորատորիա, և մենք կունենանք Արցախում ստացվող մաքուր, բնական, օրգանիկ նյութեր:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քիմիկոս, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիր Գագիկ Ներսիսյանը:

15250755_1023794237766316_205479015337823979_o«Մենք խոսում ենք աշխարհում գոյություն ունեցող բուսասննդային հումքի մասին: Բոլոր հոտավետ բույսերն էլ պարունակում են եթերային յուղեր: Պատրաստվում ենք մշակման ենթարկել վայրի ու բուսական աշխարհի և բանջարեղենների եթերային յուղեր. մենք այստեղ էլ հենց կորզելու ենք այդ յուղերը»,- մանրամասնել է Գ. Ներսիսյանը և հավելել, որ չեխական սարքավորումներով գործող լաբորատորիան կնպաստի նաև ոլորտի գիտության զարգացմանը:

Անդրադառնալով լաբորատորիայի գործունեությանը՝ քիմիկոսը նաև նշել է, որ պետք է ունենանք սննդի արդյունաբերության տեխնոլոգիաներ: Ըստ նրա, նոր լաբորատորիայում շատ բան արտադրել հնարավոր չէ, բայց այն կարող է հիմք հանդիսանալ, որ գործարարը, լաբորատորիայի արդյունքների հիման վրա, հետագայում աշխատատեղ ստեղծի, ներդրումներ կատարի, տեխնոլոգիա արտադրի և սկսի աշխատել:

«Մենք փորձելու ենք սխտորի յուղի արտադրությունից: Կան անոթային խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում սխտոր օգտագործել. այդպիսիք այն կարող են օգտագործել սխտորի յուղի տեսքով: Սխտորի յուղի արտադրությունը կարող ենք օգտագործելի դարձնել ողջ աշխարհում: Մենք պլանավորում ենք առաջիկայում Արցախում և Հայաստանում նաև արտադրել գետնանուշի յուղ»,- հավելել է Գ. Ներսիսյանը:

15311008_1023794147766325_720149239_o15272123_1023794774432929_4410434260431389039_o«Տեխնոլոգիական համալսարանում արտադրվում է նաև նռան հյութ, որի կճեպն ու կորիզը նույնպես օգտագործվում է բժշկության մեջ,- ասել է կրթօջախի քիմիական գիտությունների թեկնածու Ռուզաննա Հակոբյանը և մանրամասնել:-Սկզբում մենք նռան կեղևներն ենք չորացնում, ինչդեռ նուռը ճզմելու ժամանակ այն պատք է լվանալ քիմիական նյութերով: Կեղևները առանձին կտրատում ենք, հետո մշակում և տեղադրում՝ չորացնելու: Օգտագործում ենք նաև նռան կորիզները, որոնցից լաբորատորիայում յուղեր ենք ստանալու: Այս աշխատանքներին ակտիվ մասնակցում  են նաև մեր ուսանողները»:

Սկզբնաղբյուրը այստեղ: