ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ 02.12.2016 2016թ. նոյեմբերի 21-ից 23-ը «Մեթոդական աջակցություն ԼՂՀ ՀԿ-ներին և երիտասարդներին» ծրագրի շրջանակում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները, ինչպես նաև Արցախի տարբեր բուհերից ուսանողներ մեկնեցին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրի: Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին սեմինարներ, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնելու միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրեր: Մասնակիցների համար կազմակերպվեցին մշակութային էքսկուրսիաներ, հանդիպումներ Գյումրիում գործող բուհերի ուսանողական խորհուրդների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագիրն արդյունավետ էր ուսանողների մտածողության ունակությունների զարգացման համար: Ալբինա Գարաքյան Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related