Որոշում. Պրոֆեսոր Վիկտոր Ալեքսանդրի Օբուխովեցին “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

Untitled1

Ղեկավարելով “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” (այսուհետև` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Վիկտոր Ալեքսանդրի Օբուխովեցին (համաձայնությամբ):

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ.պրոֆեսոր

Հովհաննես Թոքմաջյան

Վիկտոր Ալեքսանդրի Օբուխովեցի

համառոտ կենսագրությունը

 

Ինժեներա-տեխնիկական եւ տեխնոլոգիական ակադեմիայի Հարավային դաշնային համալսարանի (Ռուսաստան) պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2002), IEEE ավագ անդամ, EuMA անդամ

 

Գործունեության հիմնական ուղղություններն են՝

Փուլային անտենային ցանցեր, միկրոշերտային ցանցեր, անտենային համակարգերի
վերլուծություն և սինտեզ:

Հրատարակված են ավելի քան 250 գիտական աշխատություններ, որոնց թվում
6 մենագրություն:

Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են 4 թեկնածուական և
1 դոկտորական ատենախոսություններ:

Ծնվել է   1946թ., հունիսի 6-ին, ք. Թբիլիսի:

Կրթությունը`

1968թ.-ին ավարտել է Տագանրոգի Ռադիոտեխնիկական ինստիտուտ (TRTI) մասնագիտությամբ «Ռադիոտեխնիկա»:

1975 թ.-ին ավարտել Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատել է`

1969-1972թ.թ. – Տագանրոգի Ռադիոտեխնիկական ինստիտուտ, ինժեներ, ասիստենտ:

1972-1975թ.թ. – Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի «Անտենային սարքեր և ռադիո ալիքների տարածում» ամբիոնի ասպիրանտ:

1975-1988 թ.թ. – Տագանրոգի Ռադիոտեխնիկական ինստիտուտ, «Անտենաներ և ռադիոհաղորդիչներ» ամբիոնի դոցենտ:

1988-1992 թ.թ. – Տագանրոգի Ռադիոտեխնիկական ինստիտուտ, «Միուս» ՓԿԲ տնօրենի տեղակալ
գիտության գծով:

1992-2003 թ.թ. – Տագանրոգի Ռադիոտեխնիկական Պետական համալսարան, «Ռադիոտեխնիկա» ֆակուլտետի դեկան

2003-2006 թ.թ. – Տագանրոգի Ռադիոտեխնիկական Պետական համալսարան, պրոռեկտոր ուսումնական գծով:

2006-2012 թ.թ. –Հարավային դաշնային համալսարան, Տեխնոլոգիական ինստիտուտ, տնօրենի առաջին տեղակալ:

2012 թ.-ից Հարավային դաշնային համալսարան, Ինժեներա — տեխնիկական եւ տեխնոլոգիական ակադեմիա, պրոֆեսոր:

Պարգևներ.
«Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության վաստակավոր գործիչ» (2000 թ.),

«Պատվավոր կապավոր» (2005թ.),

«Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության Պատվավոր գործիչ»(2006 թ.), «Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի Պատվոգիր» (2016 թ.):