ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Պոլիտեխնիկ,_Մասնաշենք`_երկրորդ_(2)

2016թ. մայիսի 19-ին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին հղված գրության մասին, որտեղ ասվում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստ են համագործակցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ: Ընդ որում,  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստակամություն է հայտնել իրականացնել լրացուցիչ, բազմակողմանի քննարկումներ` ագրարային մասնագիտությունների գծով համագործակցության նպատակով:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը համոզված է, որ համագործակցության արդյունքում Արցախում հնարավորինս արագ կդրվեն ինժեներական կրթության ամուր հիմքեր և կզարգանան ագրարային կրթության բարի ավանդույթները: