ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՍՏԵՂԾՎԵՑԻՆ «ԱԳՐՈՆՈՄԻԱՅԻ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ», «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ» ԱՄԲԻՈՆՆԵՐ 18.05.2016 2016 թ.-ի մայիսի 16-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի N 3-05/16/1 որոշմամբ ստեղծվեցին«Ագրոնոմիայի», «Անասնաբուժության և անասնաբուծության», «Գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների» ամբիոնները: Ռեկտորի պաշտոնակատար Հ.Թոքմաջյանի հրամանով մինչև սահմանված կարգով համապատասխան թափուր տեղերի մրցույթների կազմակերպումը «Ագրոնոմիայի» ամբիոնի վարիչի պարտականությունները հասարակական հիմունքներով հանձնարարվել է կենսաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր` Արտակ Ասծատուրի Գուլյանին, «Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնի վարիչի պարտականությունները` գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ` Սեյրան Ալեքսանդրի Շահնազարյանին, «Գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների» ամբիոնի վարիչի պարտականությունները` տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ` Պավլիկ Յուրիկի Գասպարյանին: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related