ՈՐՈՇՈՒՄ. Պրոֆեսոր Հայկ Լևոնի Սարգսյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին 15.05.2016 Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայկ Լևոնի Սարգսյանին (համաձայնությամբ): Հայկ Լևոնի Սարգսյանի համառոտ կենսագրությունը տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1990), պրոֆեսոր (2003) Գործունեության հիմնական ուղղություններն են՝ համաշխարհային տնտեսագիտություն, կառավարման տեսություն, մաթեմատիկական տնտեսագիտություն, սոցիալ-տնտեսական համակարգերի կառավարում: Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատանքների, այդ թվում` 11 մենագրությունների: Նրա գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել է 60-ից ավելի թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն: Ծնվել է 1948թ. օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզի Սուսեր գյուղում: 1970թ. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Աշխատել է` Երևանի պետական համալսարանում և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (1975-1980թթ.), Հայաստանի ԳԱ տնտեսագիտական ինստիտուտում` բաժնի վարիչ (1980-1988թթ.), ՀԿԿ կենտկոմում (1989-1990թթ.), ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (1991-1993 թթ.), 1994թ.-ից` Երևանի պետական համալսարանում` ամբիոնի վարիչ, դեկան: Պարգևներ. ՀՀ նախագահի հրամանագրով 2014թ. պարգևատրվել է “Անանիա Շիրակացի” մեդալով: 2011թ. Սինգապուրում ստացել է “Տնտեսագիտության լավագույն պրոֆեսոր” մրցանակ: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related