Որոշում. Պրոֆեսոր Արևշադ Հապետի Վարդանյանին “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին 14.05.2016 Հաշվի առնելով Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի առաջարկը և ղեկավարելով “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” (այսուհետև` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Արևշադ Հապետի Վարդանյանին (համաձայնությամբ): Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի գլխավոր խմբագիր, տ.գ.դ.պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան Արևշադ Հապետի Վարդանյանի համառոտ կենսագրությունը մեխանիկ, տնտեսագիտության դոկտոր (2007), պրոֆեսոր (2009), Գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները վերաբերում են` կառավարման, հիդրոդինամիկայի, տեղեկատվական համակարգերի հիմնահարցերին: Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների և հոդվածների, այդ թվում` 15 գրքերի ու մենագրությունների: Ծնվել է 1958թ. օգոստոսի 26-ին Բաքվում: Կրթությունը՝ 1981թ. գերազանցությամբ ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1986թ. ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի ասպիրանտուրան և 1987թ. ստացել ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2001թ. ավարտել է ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիան և ստացել MBA (Master of Business Administration) մագիստրոսի աստիճան: 2007թ. ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի դոկտորանտուրան և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: Աշխատել է՝ 1987-1992 թթ.` Մոսկվայի “Մեքենաշինություն” ԳԱՄ-ի լաբորատորիայի վարիչ. 1992-2002 թթ.` Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող. 2002-2009 թթ. Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի էկոնոմիկայի և մենեջմենթի ֆակուլտետի դեկանի տեղակալ, համատեղությամբ` “Տելեկոմ կենտրոն” ԲԲԸ տնօրենի տեղակալ` տեղեկատվական տեխնոլոգիաների գծով. 2009-2015 թթ. Կապի և ինֆորմատիկայի Մոսկվայի տեխնիկական համալսարանի պրոռեկտոր, իսկ 2015թ.-ից` ուսումնամեթոդական վարչության պետ. 2016թ.-ից Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական, առաջատար գիտաշխատող: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related