Պրոֆեսոր Ալեքսեյ Նիկոլայի Բեսկոպիլնուն “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

я

 

 

03 մայիսի 2016թ.                                                                                             N20-BHT- EC/16

Ղեկավարելով “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” (այսուհետև` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում

կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի

խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Ալեքսեյ Նիկոլայի Բեսկոպիլնուն

(համաձայնությամբ):

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ.պրոֆեսոր

Հովհաննես Թոքմաջյան

 

Ալեքսեյ Նիկոլայի Բեսկոպիլնու համառոտ կենսագրությունը

ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998),

Գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները վերաբերում են մեքենաների և

կառուցվածքների դինամիկայի և ամրության խնդիրներին: Հեղինակ է շուրջ 100 գիտական

աշխատությունների և հոդվածների, նրա գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել է

2 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսություն ::

Ծնվել է 1959թ. Դոնի Ռոստովում:

Կրթությունը՝

1981թ. գերազանցությամբ ավարտել է Դոնի Ռոստովի ինժեներաշինարարական ինստիտուտը`

«Արդյունաբերական տրանսպորտ» մասնագիտությամբ:

1985թ. ավարտել է ասպիրանտուրան և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի

գիտական աստիճան:

1997թ. ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1998թ.`

պրոֆեսորի գիտական կոչում :

Աշխատում է՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանում` ճարտարապետության և

շինարարության ակադեմիայի տնօրեն: