ԿԱՅԱՑԱՎ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

010516

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ընդունող հանձնաժողովի նախագահ Հ. Թոքմաջյանի նախագահությամբ ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՇՏՀ-ի ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էին ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռ. Հարությունյանը, պատասխանատու քարտուղար Գ.Բաղունցը, հանձնաժողովի անդամներ, դասախոսներ:
Օրակարգում ընդգրկված էին 2016-2017թթ. ուստարվա ընդունելության կազմակերպչական հարցեր:
Հ. Թոքմաջյաննˋ անդրադարձավ նաև ուսման գործընթացին առնչվող մի շարք խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիներին: Հնչեցին տեսակետներ, եղավ մտքի փոխանակում:
Հանձնաժողովը որոշեցˋ

  1. Ընդունելության գլխավոր սենյակը տեղակայել ՇՏՀ-ի “Բ” մասնաշենքի 18-րդ սենյակում. (հեռ. ընդունող հանձնաժողովի նախագահˋ 97 299294, ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալˋ 97 247962, պատասխանատու քարտուղարˋ 97 253606): Ընդունող հանձնաժողովի աշխատառեժիմըˋ բացի շաբաթ և կիրակի օրերիցˋ ժամը 10:00-15:00:
  2. Դիմորդի ընդունելության փաստաթղթերի ցանկը (հավելված1):
  3. Դիմորդների փաստաթղթերի հանձնման վարձավճարի չափը, ըստ սահմանված կարգի կազմում է 1500 դրամ: Գումարը կվճարվի ՇՏՀ-ի բանկային հաշվեհամարինˋ 11500725986059, հայկական դրամովˋ (“Հայբիզնեսբանկ” ՓԲԸ)ˋ հանրապետության բանկային համակարգի ցանկացած կառույցումˋ մուծված կտրոնի տեսքով:
  4. Հանրապետության շրջանների դիմորդների համար ընդունելության փաստաթղթերի ընդունումը կազմակերպել նաև տեղերումˋ հանձնաժողովի անդամների շրջայցեր կատարելու միջոցով:
  5. Բուհի ծրագրերի մասնագիտությունների, պայմանների մասին լրացուցիչ տեղեկություններ հրապարակել հանրապետության “Ազատ Արցախ” և “Լուսարար” թերթերում, ինչպես նաև տեղադրել գովազդային հոլովակ Արցախի հեռուստատեսությունում:
  6. Դիմորդների բակալավրային ուսուցման փաստաթղթերի ընդունելություն սկսել մայիսի 5-ից մինչև 31-ը ներառյալ (մայիսի 31-ինˋ մինչև 18:00), միջին մասնագիտական համակարգումˋ հունիսի 13-25-ը, իսկ մագիստրատուրայումˋ առաջին փուլˋ հունիսի 10-30-ը, երկրորդ փուլˋ օգոստոսի 1-31-ը: