ԳԱՅԱՆԵ ԲԱՂՈՒՆՑԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐ 19.04.2016 Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի 19.04.2016թ. N06L հրամանով ստեղծվել է 2016-2017 ուստարվա ընդունելության ընդունող հանձնաժողովˋ ռեկտորի պաշտոնակատարի նախագահությամբ: Ընդունող հանձնաժողովի քարտուղար է նշանակվել Գայանե Ռաֆայելի Բաղունցը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 2016-2017 ուստարվա ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գայանե Ռաֆայելի Բաղունցի կենսագրությունը Ծնվել է 1985թ. օգոստոսի 9-ինˋ Ստեփանակերտում: 2002թ. ավարտել է Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2007թ. ավարտել է Ստեփանակերտի Արցախի պետական համալսարանը: 2014 թվականից աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, որպես դասախոս և մագիստրատուրայի բաժնի մեթոդիստ: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related