ՈՐՈՇՈՒՄ Պրոֆեսոր Իգոր Դմիտրիի Կոզինին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին 18.04.2016 Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Իգոր Դմիտրիի Կոզինին (համաձայնությամբ): Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Իգոր Դմիտրիի Կոզինի համառոտ կենսագրությունը Ռադիոֆիզիկոս, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր (1992թ.), պրոֆեսոր (1992թ.) Գործունեության հիմնական ուղղություններն են՝ Ինֆորմացիայի հաղորդման արբանյակային և ռադիոռելեային համակարգեր, նավիգացիա, համակարգչային տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռադիոտեխնիկա, էլեկտրոնիկա: Հիմնական գիտական արդյունքները` Հեղինակ է 200 գիտական հոդվածների, ունի Ղազախստանի Հանրապետության (ՂՀ) գյուտերի և արտոնագրերի ավելի քան 40 հեղինակային վկայական և ավելի քան 10 ուսումնական ձեռնարկ: Ծնվել է ` 1938թ., ք. Ալմա-Աթա Աշխատանքը 1961-2008 թ.թ. — Ղազախստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Իոնոսֆերայի ինստիտուտի ինժեներ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, գլխավոր գիտաշխատող, գիտական քարտուղար, «Ռադիոալիքների տարածման» լաբորատորիայի վարիչ: 1998 թ.-ից առ այսօր ` « Գրանիտ » ՀԿՏԲ ՍՊԸ, — գլխավոր մասնագետ: 2008 թ.-ից առ այսօր — էներգետիկայի եւ կապի Ալմա-աթայի համալսարանի «Հեռահաղորդակցության համակարգեր» ամբիոնի պրոֆեսոր: Պարգևները « ԽՍՀՄ աշխատանքի վետերան » մեդալ, « ԽՍՀՄ գյուտարար » մեդալ: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related