Կազանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռաշիտ Նիզամով. Ամեն կերպ աջակցելու ենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կայացմանը… ԿԱԶԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

150416

2016թ. ապրիլի 15-ին Կազանում համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Կազանի պետական ճարտարապետաշինարարական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների միջև: Համաջայնագիրը ստորագրեցին Կազանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Ռաշիտ Նիզամովը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Համաձայնագիրն ընդգրկում է երկու բուհերի միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության լայն շրջանակ: Մասնավորապես Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները կրթական որոշակի ծրագրեր կուսուցանեն Կազանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում, որտեղ նրանց համար կստեղծվեն ամենաբարենպաստ պայմանները: “Մենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի` Հովհաննես Թոքմաջյանի հետ երկար ճանապարհ ենք անցել և բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել,- համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց ռեկտոր Նիզամովը,- բայց մենք դեռևս շատ գործ ունենք անելու, և ես ասում եմ, որ ամեն կերպ աջակցելու ենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կայացմանը”:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էին տարբեր համալսարանների ռեկտորներ, պրոֆեսորներ, բուհական մտավորականության ներկայացուցիչներ:
Համագործակցության համաձայնագիրը