Կազան. Շուշիի տեխնոլոգիական համալսարանը` շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի անդամ

140416

2016թ. ապրիլի 14-ին Կազանում տեղի ունեցավ շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի վարչության նիստ` կազմակերպության ղեկավար, Մոսկվայի պետական շինարարական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ա.Ա.Վոլկովի նախագահությամբ: Քննարկվեցին շինարարական մասնագիտությամբ բուհերի գործունեության հետ կապված մի շարք հարցեր: Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի անդամներ ընտրվեցին Վ.Ի.Վերնանդսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը:

Նիստում ծրագրային ելույթով հանդես եկավ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Շինարարական բուհերի ասոցիացիայի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին Շուշիի տեխնոլոգիական համալսարանին, խոստանալով աջակցել նրան ուսումնական և հետազոտական գործընթացներում:

previous arrow
next arrow
Slider