Քննարկումներ Դոնի Ռոստովում

130416

Ս.թ. ապրիլի 09-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը Դոնի պետական տեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բեսիարիոն Մեսխիի և Ռոստովի պետական շինարարական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Բեսկոպիլնիու հետ քննարկել է բուհերի միջև հորզոնական համագործակցության հնարավորությունները: Մոտ օրերս Ռոստովի վերոհիշյալ երկու խոշորագույն տեխնիկական բուհերը կմիավորվեն, որից հետո Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ նախատեսվում է կնքել համագործակցության շրջանակային պայմանագիր: Համաձայն պայմնավորվածության, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները, կարճաժամկետ ծրագրերով, ուսումը կարող են անց կացնել վերամիավորված բուհում, որը կլինի հենակետային Ռուսաստանի հարավային տարածաշրջանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ ռոստովցի ուսանողները կայցելեն Արցախ` մի շարք մասնագիտություններով ուսումնական պրակտիկա անցնելու համար: Արծածվել են նաև գիտական և ուսումնամեթոդական ուղղություններով համատեղ մշակումներ իրականացնելու հարցեր: Քննարկումների արդյունքում “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի” խմբագրական խորհրդի անդամ է առաջարկվել առաջադրել տ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսեյ Նիկոլայի Բեսկոպիլնուն: