Պրոֆեսոր Լյուդմիլա Արտեմի Օնուչակին “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

060416

Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի

է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լյուդմիլա Արտեմի Օնուչակին (համաձայնությամբ):

 

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր

            Հովհաննես Թոքմաջյան

 

 

Լյուդմիլա Արտեմի Օնուչակի համառոտ կենսագրությունը

քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998)

 

 

         Հետազոտությունների ոլորտը.

Ֆիզիկական քիմիա, ադսորբցիա, քրոմատոգրաֆիա, անալիտիկ քիմիա, գազային և հեղուկային քրոմատոգրաֆիա, ֆարմպատրաստակների, նավթամթերքների, էկոտոկսիկատների անալիզ:

Հեղինակ է 300-ից ավել գիտական աշխատանքների տպագրված ռուսերեն և անգլերեն լեզուներով, Ռուսաստանի Դաշնության 30 արտոնագրերի: Իր ղեկավարությամբ պաշտպանվել է 16 թեկնածուական ատենախոսություններ:

Ծնվել է 1948թ. հունվարի 19-ին` Ստեփանակերտում:

Մասնագիտությունը.

1965-1971 ընդունվել և ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը:

1971-1975 Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ասպիրանտ, քիմիական գիտությունների թեկնածու

1997 պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Ռուսաստանի Գիտական Ակադեմիայի ֆիզիկական քիմիայի ինստիտուտում:

Աշխատանքը.

Սամարայի ինստիտուտ (2016թ. Ս.Պ. Կորոլյովի անվան Սամարայի ազգային հետազոտական ինստիտուտ), ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, 1997 թ. առ այսօր ֆիզիկական քիմիայի և քրոմատագրման ամբիոնի վարիչ:

Ռուսաստանի Գիտական Ակադեմիայի ֆիզիկական քիմիայի գիտական խորհուրդի անդամ:

Ռուսաստանի Գիտական Ակադեմիայի անալիտիկական քիմիայի գիտական խորհուրդի անդամ:

Ս.Պ. Կորոլյովի անվան Սամարայի ազգային հետազոտական ինստիտուտի գիտական խորհուրդի անդամ:

Սամարայի պետական բժշկական համալսարանի Ատենախոսության խորհուրդի անդամ:

Պարգևներ.

Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող:

Գիտության և տեխնիկայի բնագավառում նահանգային մրցանակի դափնեկիր:

“Տարվա կին –Սամարա 2013” մրցույթի հաղթող: