Պրոֆեսոր Մհեր Վարդգեսի Մարկոսյանին “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

050416

Հաշվի առնելով Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի միջնորդությունը և ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Մհեր Վարդգեսի Մարկոսյանին (համաձայնությամբ):

 

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր

            Հովհաննես Թոքմաջյան

 

 

 

 

«Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի

խմբագրական խորհրդի անդամ Մհեր Վարդգեսի Մարկոսյանի
համառոտ կենսագրությունը

 

ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր (2010 թ.), պրոֆեսոր (2012 թ.)

 

Գործունեության հիմնական ուղղություններն են՝ հաշվողական տեխնիկա, ծրագրավորում, հեռահաղորդակցություն, ավտոմատացված կառավարման համակարգեր, անտենաներ և անտենային չափումներ, թվային էլեկտրոնիկա, հեռահաղորդակցության համակարգեր և ցանցեր:

Հեղինակ է շուրջ 110 գիտական և մանկավարժական աշխատանքների, նաև
20 գյուտերի: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է 8 թեկնածուական ատենախոսություն:

 

Ծնվել է՝ 1954թ., հոկտեմբերի 27-ին Երևանում:

Կրթությունը`1976թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը (ԵրՊԻ) էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մասնագիտությամբ:

Աշխատել է`
1976-1978 թ.թ. – ԵրՊԻ հաշվողական տեխնիկայի ամբիոնի ասիստենտ:

1978-1981 թ.թ. – Մոսկվայի Ն. Է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի հաշվողական համակարգերի ամբիոնի ասպիրանտ:

1981-1990 թ.թ.– ԵրՊԻ հաշվողական տեխնիկայի ամբիոնի ասիստենտ, դոցենտ (1984թ.):

1990-1992 թ.թ. – Մոսկվայի «Լոկոս-Մառվոլ» սովետա-գերմանական համատեղ ընկերության Երևանի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն:

1992 թ-ից – «Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (ԵրԿՄԳՀԻ) տնօրեն:

2007 թ-ին ԵրԿՄԳՀԻ-ում հիմնադրել է Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) «Հեռահաղորդակցություն» բազային ամբիոն:

2007­- 2012 թ.թ. – ԵրԿՄԳՀԻ-ին կից ՀՌՀ “Հեռահաղորդակցություն” բազային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

2012 թ-ից – ՀՌՀ “Հեռահաղորդակցություն” բազային ամբիոնի մագիստրոսական ուղղության ղեկավար:

2008 թ-ին– Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հիմնադրել է «Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի» ամբիոն:

С 2008 թ-ից – Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

2001 թ-ից մինչ այժմ – առընթեր ՀՀ վարչապետին Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի անդամ:

2012 թ-ից մինչ այժմ –Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետ:

Պարգևներ.  Գիտության և տեխնիկայի բնագավառում Համամիութենական Հայաստանի Լենինյան Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1985թ.):