ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ “ԿՐԹՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ” ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

2803161

2016թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Կառավարության Տան նիստերի դահլիճի նախասրահում տեղի կունենա «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 70 կազմակերպություն, ի թիվս որոնց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն և արհեստակցական կրթության 12-ից ավել հաստատություն: Ցուցահանդեսը կանցկացվի երկու հարկերում, որտեղ կտեղակայվեն տասնյակ ինստիտուտներ, համալսարաններ, քոլեջներ և արհեստակցական ուսումնարաններ:
Այցելուները կծանոթանան ազգային և համաշխարհային փորձին, կրթական, գիտական և տեղեկատվական միջավայրի ձևավորման մոտեցումներին:
Ժամանակակից կրթության բոլոր արդիական հարցերով կկազմակերպվեն սեմինարներ և կլոր սեղաններ, ինչպես նաև կրթական հաստատությունների շնորհանդեսներ:
Ցուցահանդեսի աշխատանքներին կմասնակցի նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ: