ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը “Ճարտարապետություն” ուսումնական ծրագրով նկարչություն կդասավանդի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում

2803162

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նորաբաց ֆակուլտետներում դասավանդելու ցանկություն են արդեն հայտնել մեր մեծերից մի քանիսը… նրանցից է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը: Տարեկան մի քանի անգամ նա կայցելի Արցախ, իր փորձն ու գիտելիքները փոխանցելու առաջին կուրսի ուսանողներին, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտներին, նրանց, ովքեր իրենց կյանքը ցանկանում են կապել հեքիաթային այն մասնագիտության հետ, որի անունն է Ճարտարապետություն: Մեծ վարպետի հարցազրույցը կարող եք տեսնել shushitech.am կայքի տեսադարանում: