ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՑԱԽԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԳԵՎՈՐԳ ԶԱՔԱՐՅԱՆԸ

280316

2016թ. ապրիլի 4-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում կմեկնարկի ուսանողական միջազգային գիտաժողով և դպրոց-սեմինար` “Բարձր յուրահատուկ շենքերի և կառուցվածքների նախագծման և շինարարության հիմնախնդիրները” խորագրով, որը կտևի մեկ շաբաթ: Գիտաժողովի աշխատանքներին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից զեկուցումով հանդես կգա ուսանող Գևորգ Զաքարյանը` “Լեռնային պայմաններում շինարարության ժամկետների շեղումները” թեմայով (գիտական ղեկավար` տ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Գ.Իսրայելյան): Ուսանողի մասնակցությունը գիտաժողովի աշխատանքներին հնարավոր է եղել պապահովել Արցախի պետական համալսարանի գործուն աջակցությամբ (ռեկտոր` Մ.Մ.Մինասյան), որի համար Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հայտնում է իր շնորհակալությունը:

Գևորգ Էդուարդի Զաքարյանը ծնվել է 1994թ. փետրվարի 20-ին` Մոսկվայում: Երկու տարի անց նրանց ընտանիքը մշտական բնակության է տեղափորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: 2010թ. Գևորգն ընդունվել է Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետ` ՙՙՇինարարություն, շինարարական իրերի և կառույցների արտադրություն՚՚ մասնագիտությամբ: 2012թ. զորակոչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ: Ծառայել է Հադրութի առաջին պաշտպանական շրջանում: Գերազանց ծառայության համար պարգևատրվել է ՙՙՀայոց Բանակի գերազանցիկ՚՚ կրցքանշանով: 2014թ. ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ուսումը: Հանդիսացել է ուսանողական խորհրդի նախագահ: Սովորում է գերազանց գնահատականներով, վայելում է ուսանողների և դասախոսների հարգանքը: Ճանաչվել ԼՂՀ 2015թ. լավագույն ուսանող: 2016-2017 ուսումնական տարուց ուսումը շարունակելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայում: Ամուսնացած չէ: