Պրոֆեսոր Ռոբերտ Սարիբեկի Մինասյանին “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին 18.03.2016 Հաշվի առնելով Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի առաջարկը և ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Ռոբերտ Սարիբեկի Մինասյանին (համաձայնությամբ): Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան Ռոբերտ Սարիբեկի Մինասյանի կենսագրությունը Ինժեներ – երկրաֆիզիկոս, երկրաբանական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1993) Գործունեության հիմնական ուղղություններն են՝ տարածքների ստորերկրյա ջրերի և պատվարների ինժեներա-երկրաբանական պայմանների ուսումնասիրություններ երկրաֆիզիկական մեթոդների կիրառմամբ, ինժեներա-երկրաբանական վտանգավոր երևույթների և պրոցեսների ուսումնասիրություն, շահագործվող ջրամբարների ժամանակակից վիճակի գնահատում և դրանց անվտանգ շահագործման օգտագործում: Հեղինակ է մոտ 200 գիտական աշխատանքների հրատարակված ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով, այդ թվում 3 մենագրության: Ծնվել է 25 մայիսի 1934թ., Հայաստանի Հանրապետություն; Մասնագիտացումը 1953-1958 Ինժեներ-երկրաֆիզիկոս, Մոսկվայի Պետական համալսարան 1962-1966 Ասպիրանտ, երկրաբանական գիտությունների թեկնածու, երկրաբանական ֆակուլտետ, Մոսկվային Պետական Համալսարան Աշխատանքային գործունեությունը՝ 1966-1968 Գլխավոր երկրաֆիզիկոս, Հայաստանի երկրաբանական վարչություն 1968 – 2013 Ինժեներայկան երկրաֆիզիկայի, գեոֆիլտրացիայի և ստորերկրյա ջրերի բաժանմունքի վարիչ, Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ 2001-2015 Պրոֆեսոր, Երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ, Երևանի Պետական Համալսարան 2015- Առ այսօր Երկրաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, Երևանի Պետական Համալսարան Պրոֆեսիոնալ միության անդամներ՝ Ինժեներական երկրաֆիզիկայի հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի Ֆեդերացիայի Գիտությունների ակադեմիայի ինժեներական երկրաբանության խորհուրդ Ամերիկայի Նավթային երկրաբանության միության անդամ ՀՀ ԲՈՀ-ի ,,Գիտություններ երկրի մասին,, մասնագիտական խորհրդի նախագահ Երևանի Պետական Համալսարանի Գիտական խորհրդի անդամ Պարգևատրումներ՝ Երևանի Պետական Համալսարանի ,, Ոսկե մեդալ,,(2009թ.) Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության նախարարության ,,Ոսկե մեդալ,,(2014թ.) Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related