Պրոֆեսոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյանին “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

150316

Ղեկավարելով “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” (այսուհետև` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյանին (համաձայնությամբ):

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ.պրոֆեսոր

Հովհաննես Թոքմաջյան

 

 

 

 

Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի համառոտ կենսագրությունը

Տնտեսագետտնտեսագիտության դոկտոր (1998), պրոֆեսոր (2001),

Ռուսաստանի Դաշնության հասարակական գիտությունների ակադեմիայի

իսկական անդամ (1998)

 

 

Գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները վերաբերում են`պետական գույքի կառավարման, մասնավորեցման քաղաքականությանը և մեթոդաբանությանը, տնտեսության կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնական մենաշնորհների կարգավորման հիմնախնդիրներին, ջրային ռեսուրսների կառավարմանն, օգտագործմանը և պահպանությանը, համաշխարհային տնտեսության ինտեգրման, գլոբալացման, միջազգային տնտեսական հարաբերությունների, տնտեսական անվտանգության հիմնախնդիրներին: Հեղինակ է շուրջ 450 գիտական աշխատությունների և հոդվածների, այդ թվում`38 մենագրության: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է 90 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություն:

Ծնվել է 1957թ.-ի սեպտեմբերի 24-ին Գյումրիում:

Կրթությունը՝ 1974թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և 1979թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Աշխատել է՝

2003թ.-ից ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալն է.

2001-2003թթ.՝ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ.

1997-2000թթ.՝ ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ.

1996-1997թթ.՝ ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարի տեղակալ.

1991-1996թթ.՝ ՀՀ սննդի արդյունաբերության նախարարությունում՝ վարչության պետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ բաժնի, ապա վարչության պետ, այնուհետև՝ նախարարի տեղակալ:

1989-1990թթ.՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ դասախոս,

1979-1989թթ.՝ Հայաստանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ՝ գիտական աշխատող:

Տարբեր ժամանակներում դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

Պարգևներ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի մեդալով: