Որոշում. Պրոֆեսոր Արտակ Ասծատուրի Գուլյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին 14.03.2016 Ղեկավարելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Արտակ Ասծատուրի Գուլյանին (համաձայնությամբ): Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի գլխավոր խմբագիր, տ.գ.դ.պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան Արտակ Ասծատուրի Գուլյանի համառոտ կենսագրությունը Բուսաբուծ, կենսաբանական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2013) Ուսումնասիրությունների ոլորտը- բույսերի գենետիկա, սելեկցիա, սերմնաբուծություն, բուսաբուծություն: Գիտաարտադրական գործունեությունը ընդգրկում է բույսերի մշակության, հողի մշակման տեխնոլոգիաների կատարելագործումը: Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ բուծվել ու մշակության մեջ ներդրվել են աշնանացան ցորենի ութ սորտ, որոնց համար ստացել է հեղինակային վկայականներ: Հրատարակել է 97 գիտական աշխատանք, այդ թվում` 2 դասագիրք, 2 ուսումական ձեռնարկներ: Ծնվել է 01.09.1937թ. ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում: Կրթությունը` բարձրագույն: Ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը (1967): Աշխատել է ՀՀ ԳՆ Երկրագործության ԳՀի-ում, որպես սելեկցիոներ և սելեկցիայի բաժնի վարիչ (1967-2001), ԱրՊՀ-ում, որպես կենսաբանության ամբիոնի վարիչ (2006-2007), ՀԱԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղում, որպես ագրոնոմիայի և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ: Պարգևատրությունները. ԼՂՀ վարչապետի մեդալ (2014), ՀԱԱՀ ոսկե մեդալ (2015): Պարգևներ. ԼՂՀ վարչապետի հուշամեդալ (2014), ՀԱԱՀ ոսկե մեդալ (2015): Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related