Որոշում Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուդոլֆ Գերասիմի Իսրայելյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

130316

N12-BHT-EC/16

Ղեկավարելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Ռուդոլֆ Գերասիմի Իսրայելյանին (համաձայնությամբ):

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի
ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի
գլխավոր խմբագիր, տ.գ.դ.պրոֆեսոր
Հովհաննես Թոքմաջյան
«Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
Ռուդոլֆ Գերասիմի Իսրայելյանի կենսագրությունը

Ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր (2012), պրոֆեսոր (2016)

Գործունեության հիմնական ուղղություններն են՝ շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ: Հեղինակ է 40-ից ավել հրապարակված գիտական աշխատանքների, այդ թվում` մեկ մենագրության: Հեղինակ է 70-ից ավելի գիտատեխնիկական մշակումների, որոնց մի մասը կիրառվել են տարբեր երկրներում:

Ծնվել է 1940թ. հունվարի 5-ին` Ստեփանակերտում:
1963թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեներ-շինարարի որակավորում:
Աշխատել է.
1963-1966թթ. ԼՂ մարզային կոմերիտական կոմիտեի բյուրոյի անդամ:
1963-1973թթ. վարպետ, աշղեկ, ավագ աշղեկ, գլխավոր ինժեներ N9 տրեստի շինվարչությունում:
1973-1981թթ. N9 տրեստի գլխավոր ինժեներ:
1981-1989թթ. N9 տրեստի կառավարիչ:
1989-1993թթ. ԼՂՀ նախագծաշինարարական միավորման պետ, որն արժանացել է “Եվրոպայի Ոսկե Կամար” միջազգային մրցանակին (Իսպանիա):
1993-1994թթ. ԼՂՀ Պետական շինարարական կոմիտեի նախագահի տեղակալ:
1981-1990թթ. ԼՂԻՄ-ի պատգամավոր, 1988թ. պատմական նիստի մասնակից է:
1990 թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1990 –ից համատեղությամբ աշխատել է ԱրՊՀ –ում:
1988-1993թթ. ք. Ստեփանակերտի տնօրենների խորհրդի անդամ:
1994-1996թթ. ք. Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալ:
1996թ. ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ:
1996-1998թթ. ԼՂՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության և շինարարության վարչության պետ:
1998-2004թթ. ԼՂՀ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման և քաղաքաշինության գործունեության վերահսկման բաժնի պետ:
2004թ.-ից առ այսօր ԱրՊՀ “Քաղաքաշինության” ամբիոնի վարիչ:
2009թ շնորհվել է դոցենտի գիտական կոչում` “Շինարարություն” մասնագիտությամբ:
2012թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2016թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` “Շինարարություն” մասնագիտությամբ:

Պարգևներ. 2009թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: 2010թ. շնորհվել է “Ստեփանակերտի Պատվավոր Քաղաքացի” կոչումը: 2011թ. ԼՂՀ կրթության, գիտության նախարության որոշմամբ հաղթող է ճանաչվել “Լավագույն գիտական աշխատանք”մրցույթում: 2011թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատռվել է “Մեսրոպ Մաշտոց” շքանշանով: 2014թ. պարգևատրվել է Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով: 2015թ. պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: 2015թ. ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության որոշմամբ հաղթող է ճանաչվել “Լավագույն գիտական աշխատանք”մրցույթում: Պարգևատրվել է ԽՍՀՄ ցուցահանդեսի (ВДНХ) բրոնզե մեդալով, ԽՍՀՄ-ի գյուտարարների և ռացիոնալիզատորների գերազանցության նշանով, առաջին աստիճանի դիպլոմով: Պարգևատրվել է նաև “Անվեհեր աշխատանքի համար” մեդալով: