Որոշում Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Հենրիկի Ավետիսյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին 09.03.2016 Հաշվի առնելով Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի առաջարկը և ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Հենրիկի Ավետիսյանին (համաձայնությամբ): Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան Վահան Հենրիկի Ավետիսյանի համառոտ կենսագրությունը Ռադիոֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2011), Գործունեության հիմնական ուղղություններն են՝ անտենաներ և անտենային չափումներ, ԳԲՀ և ՄՄԱ տիրույթի տեխնիկա և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն, հեռահաղորդակցության համակարգեր և ցանցեր: Հեղինակ է շուրջ 70 գիտական աշխատանքների, այդ թվում` 20 գյուտերի: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է 2 թեկնածուական ատենախոսություն: Ծնվել է 1947թ., հուլիսի 4-ին Երևանում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանը (1972թ.): 1972-1974 թթ.` որպես կապի սպա ծառայել է բանակում: Աշխատել է. 1974-1981թթ.` ՀԽՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի Ինստիտուտ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար: 1981-1993թթ.` Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ԳՀԻ, ավագ գիտաշխատող: 1993-1999թթ.` “Կոմետա” գիտաարտադրական ինստիտուտ, չափիչ համալիրի պետ, փորձարարական արտադրության պետ: 1999-2001թթ.` ՀՀ ԱԳԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի Ինստիտուտ, միկրոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ: 2001-2004թթ.` “Սինկրիստալ-ԱՐ” ՓԲԸ, արտադրության պետ: 2004-2005թթ.` “Մարս” Ռուսական ԲԸ, արտադրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ: 2005-ից` Երևանի Կապի Միջոցների ԳՀԻ գիտության գծով տնօրենի տեղակալ: 2006թ.-ից` Ռուս — Հայկական (Սլավոնական) Համալսարան, Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտ, ԵրԿՄԳՀԻ-ին կից “Հեռահաղորդակցություն” բազային ամբիոնի պրոֆեսոր, վարիչ Պարգևներ. ՀՀ Նախագահի մրցանակ տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ բնագավառում: Պարգևատրվել է Միջազգային կենսագրական կենտրոնի մի շարք անվանակարգերում: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related