Որոշում Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱ Թղթակից անդամ Վազգեն Շավարշի Մելիքյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

070316

Հաշվի առնելով Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի առաջարկը և ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել  ՀՀ ԳԱ թղթակից անդամ Վազգեն Շավարշի Մելիքյանին (համաձայնությամբ):

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր

Հովհաննես Թոքմաջյան

 

 

Վազգեն Շավարշի Մելիքյանի կենսագրությունը

ինժեներ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (2006), պրոֆեսոր (2006),

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014)

 

 

Գործունեության հիմնական ուղղություններն են՝ Միկրոէլեկտրոնային սխեմաների մոդելավորում, ցածր էներգասպառմամբ և արագագործ ինտեգրալ սխեմաների նախագծում և օպտիմալացում:

 

     

 

 
     
Ծնվել է 1956թ. հունվարի 29-ին Երևանում:
Ավարտել է

Մասնագիտություն`

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1978թ.)

Միկրոէլեկտրոնիկա

 

     
Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին` Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի կիրառական ռադիոէլեկտրոնիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ՄԻԷՏ Ազգային հետազոտական համալսարանի պատվավոր պրոֆեսոր
Պարգևներ (գիտական, պետական)` ՀՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառի «Հանրապետության Նախագահի Մրցանակ», ՀՊՃՀ Ոսկե մեդալ, մի քանի գերատեսչական մեդալներ
Պաշտոնը` ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ (2001թ.-ից), Սինոփսիս Արմենիա ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն (2004թ.-ից)