Որոշում Պրոֆեսոր Համլետ Հարությունի Հարությունյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

Հաշվի առնելով Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի առաջարկը և ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հարությունի Հարությունյանին (համաձայնությամբ):
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի
ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի
գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր
Հովհաննես Թոքմաջյան
Համլետ Հարությունի Հարությունյանի համառոտ կենսագրությունը
ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2012)

Գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները վերաբերում են հաշվողական տեխնիկայի, ծրագրավորման տեխնոլոգիաների, ավտոմատացված կառավարման համակարգերի, հաշվողական ցանցերի նախագծման և կիրառման ոլորտներին: Հեղինակ է 47 տպագրված հոդվածների, գիտահետազոտական և գիտափորձարարական աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է 65 գիտատեհնիկական հաշվետվություններ: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է 6 թեկնածուական ատենախոսություն:
Ծնվել է 1945թ.հուլիսի 1-ին Կապանում:
Կրթությունը` գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1968թ.):
Աշխատել է`
2013 –ից մինչ այժմ` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ.
2012-2013թթ.` Կապի միջոցների ԳՀԻ ՓԲԸ, տնօրենի տեղակալ.
2006-2012թթ.` ԱրմենՍելլ ՓԲԸ, գլխավոր տնօրեն.
2001–2008թթ.` ԱրմենԹել ՓԲԸ, Ինֆորմացիոն տեխնոլոգաների ուղղության տնօրեն, գլխավոր տնօրենի խորհրդական.
1992-2000թթ.` Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ, գլխավոր տնօրեն.
1968-1992թթ.` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, տնօրենի տեղակալ, համակարգային մշակումների բաժանմունքի վարիչ.
Տարբեր ժամանակներում դասավանդել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և այլ բուհերում:
Պարգևներ. “Պատվո նշան” շքանշան (1980թ.), Գիտության և տեխնիկայի բնագավառում Համամիութենական Լենինյան Կոմիերիտմիության մրցանակի դափնեկիր (1979թ.):