ՈՐՈՇՈՒՄ Պրոֆեսոր Արզիկ Միխայիլի Սուվարյանին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

290216

Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Արզիկ Միխայիլի Սուվարյանին (համաձայնությամբ):

 

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի

ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի

գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր

Հովհաննես Թոքմաջյան

 

 

Արզիկ Միխայիլի Սուվարյանի համառոտ կենսագրությունը

տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (2009), պրոֆեսոր (2009)

 

Գործունեության հիմնական ուղղություններն են՝ կառավարման տեսություն, բանկային մենեջմենթ: 80–ից ավելի  գիտական աշխատանքների հեղինակ է:

 

Ծնվել է 1951թ. հուլիսի 2-ին` Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում:

1972թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:

Աշխատել է` Հայագրոբանկում ռեսուրսների և ռազմավարական զարգացման վարչության պետ (1994-1995թթ.),  կառավարման մարմնի փոխնախագահ (1995-1998թթ.), կառավարման մարմնի նախագահ (1998-1999թթ.), “ՎՏԲ-Հայաստան” բանկի ուսումնական կենտրոնի ղեկավար (2004-2009թթ.),  “ՎՏԲ-Հայաստան” բանկի տնօրենի պաշտոնակատարի տեղակալ (1999-2004թթ.), 2006թ.-ից մինչ այսօր` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչ է: Համատեղությամբ հանդիսանում է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր: