ՈՐՈՇՈՒՄ Պրոֆեսոր Գիվի Վալերիանի Գավարդաշվիլուն «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

22 փետրվարի 2016թ.

N05-BHT-EC/16

Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Գիվի Վալերիանի Գավարդաշվիլուն (համաձայնությամբ):
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի
ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի
գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր
Հովհաննես Թոքմաջյան

 

Գիվի Վալերիանի Գավարդաշվիլու համառոտ կենսագրությունը
ինժեներ-հիդրոտեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1998)

Գործունեության հիմնական ուղղություններն են՝ ջրային ռեսուրսների կառավարում, գետային կառուցվածքների հիդրավլիկա: Գիտագործնական գործունեությունը ներառում է բնապահպանական միջոցառումների մշակման և հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման, փորձագիտության ու հետազոտությունների ուղղությունները: Հեղինակ է 170 գիտական աշխատանքների, այդ թվում` 5 մենագրությունների` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով: Ունի գրանցված 10 գյուտեր: Չինաստանի կենտրոնական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: (ք.Վուխան):

Ծնվել է 1958թ. հունվարի 15-ին` Ախմետա քաղաքում (Վրաստան):
1981թ. Ավարտել է Վրաստանի գյուղատնտեսական ինստիտուտը:
1981-1994թթ.`Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի Վրաստանի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ:
1985-2005թթ.` Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի Վրաստանի գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ:
2005-2006թթ.` Վրաստանի ԳԱ ինժեներական էկոլոգիայի և ջրային տնտեսության ինստիտուտի տնօրեն:
2006-2011թթ.` Վրաստանի ջրային տնտեսության ինստիտուտի տնօրեն:
2011թ.-ից` Վրաստանի տեխնիկական համալսարանի ակադեմիկոս Ց.Ե.Միրցխուլավայի անվան ջրային տնտեսության ինստիտուտի տնօրեն:

Պարգևներ. Վրաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո մեդալով (2013թ.): Ունի միջազգային մի շարք պարգևներ: