ՈՐՈՇՈՒՄ Պրոֆեսոր Շալվա Նիկոլայի Գագոշիձեին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին 24.02.2016 Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` Տեղեկագիր) ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել պրոֆեսոր Շալվա Նիկոլայի Գագոշիձեին (համաձայնությամբ): Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Տեղեկագրի գլխավոր խմբագիր, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան Շալվա Նիկոլայի Գագոշիձեի համառոտ կենսագրությունը Ինժեներ-հիդրոտեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1996) Գործունեության հիմնական ուղղություններն են՝ գետային և ծովային հիդրավլիկա, հեղուկի ալիքային շարժման հիդրոդինամիկա: Գիտագործնական գործունեությունը ներառում է հիդրոէներգետիկ, մելիորատիվ, ծովային առափնյա կառուցվածքների նախագծում, գիտական հետազոտություններ, փորձաքննություն, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումների մշակում: Նրա ղեկավարությամբ և (կամ) անմիջական մասնակցությամբ իրականացվել են Խուդոնի, Նամախվանի, Տվիշիի, Ժոնետի հիդրոէլեկտրակայանները, Կուլևի, Նատանեբի, Անակլիի նավահանգիստների նախագծերը և Փոթիի նավահանգստի վերակառուցման նախագիծը, Ներքին Ալազանի, Սիոնի, Ալեգտի, Զանքարի, այլ մելորատիվ համակարգերի, Ռիոնի գետի ջրբաժան հիդրոհանգույցի նախագծերը: Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատանքների: Ծնվել է 1946թ. դեկտեմբերի 4-ին` Թբիլիսիում: 1969թ. ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատում է Վրաստանի տեխնիկական համալսարանի շինարարական ֆակուլտետի հիդրոտեխնիկայի դեպարտամենտում, որպես պրոֆեսոր: Պարգևներ. Վրաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է պատվո մեդալով: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related