Նվեր Միքայելյանը ճարտարապետության ամբիոնի վարիչի պաշտոնակատար

230216

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրամանով ճարտարապետության ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել ճարտարապետության թեկնածու Նվեր Միքայելյանը:

Նվեր Ալբերտի Միքայելյանը ծնվել է 1971թ. մայիսի 5-ին Ստեփանակերտում: 1998թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը` ստանալով ճարտարապետի որակավորում: 2012թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան: Մեկ տասնյակից ավելի կառուցված քաղաքացիական և արտադրական նշանակության շենքերի և այլ կառույցների նախագծերի հեղինակ է:  2003-2006թթ. հանդիսացել է Ստեփանակերտ քաղաքի գլխավոր ճարտարապետը: Հրետանու լեյտենանտ է և Արցախի գոյամարտի մասնակից:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: